Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հայերենը Աստծո հետ խոսելու միակ լեզուն է

Հայերենը Աստծո հետ խոսելու միակ լեզուն է
12.07.2025 | 13:00

Եթե ուզում ես հպարտանալ,

Հպարտացիր իտալերեն:

Եթե ուզում ես հրամայել,

Հրամայիր գերմաներեն:

Եթե ուզում ես սեր խոստովանել,

Խոստովանիր ֆրանսերեն:

Եթե ուզում ես հայհոյել,

Հայհոյիր թուրքերեն:

Եթե ուզում ես արևելքն զգալ,

Կարդա պարսկերեն:

Իսկ եթե ուզում ես աղոթել,

Աղոթիր միմիայն հայերեն:

Միայն հայերե´ն:

Հայերենը Աստծո հետ խոսելու

Միակ լեզուն է...

Ջորջ Գորդոն ԲԱՅՐՈՆ

Կարեն ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 1008

Մեկնաբանություններ